Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ընտրված ներկայացուցիչների վարչապետն արդեն որոշ պայմանավորվածություններ ունի (բանավոր կամ գրավոր), որոնք հրապարակայնորեն կատարում է։

- Խուսափում է օգտագործել «Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը՝ համառորեն ասելով «Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ», հաջորդ փուլում կօգտագործի «փաստացի իշխանություններ» արտահայտությունը։

- Խուսափում է օգտագործել «Արցախ» անվանումը երկրի ներսում, իսկ դրսում ընդհանրապես չի օգտագործում. ըստ երևույթին, շուտով կլսենք նաև «Խանքենդի» անվանումը։

- «Լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին» բանաձևը, փաստորեն, նշանակում է հրաժարում Արցախի անկախությունից։ Այլ բան այդ բանաձևը նշանակել չի կարող։

- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» միջազգայնորեն ճանաչման փորձերը նույնպես Հայաստանի ընտրված ներկայացուցիչների լռելյայն համաձայնության նշանն է։ Համենայն դեպս, որևէ դիվանագիտական քայլ դրա դեմ չի արվել։

- Մայիսի 8-ին նշանակված Քոչարյանի խափանման միջոցի դատը նույնպես ընտրված վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բարի կամքի դրսևորումն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել