Իրենցքայլական պատգամավորը հայտարարում է, որ հնարավոր է ՍԴ 7 անդամին իշխանությունը փոխի արագ ու առանց հանրաքվեի: Նիկոլը տեսնելով, որ արտակարգ դրությունն անվերջ չի կարողանալու երկարացնել, իսկ դրա ավարտից հետո իշխանության վարկանիշը վերջնականապես ընկնելու է հատակին, փորձում է հիմա փակել ՍԴ թեման, որպեսզի կարողանա որոշ ժամանակ անց դադարեցնել արտակարգ դրությունը: ԱԺ կողմից ՍԴ 7 անդամների լիազորությունների ապօրինի դադարեցման դեպքում` պետությունը չի վատնի հանրաքվեի համար նախատեսված 3,5 մլրդ դրամը, Նիկոլի քարոզարշավի համար կատարվող ծախսերը և հակասահմանադրական փոփոխությունների ամբողջ պատասխանատվությունը կմնա իշխանության` առավելապես իրենցքայլական պատգամավորների վրա: Ստեղծված իրավիճակում սա թերևս միակ ճանապարհն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել