1. Անհավատալի է, բայց փաստ. եթե հիմնվենք վիճակագրության վրա, ապա մինչև այսօր կայացած միլիարդատերերի մեծ մասը ամեն ինչի հասել է սեփական ուժերով. իրենք են ստեղծել իրենց ունեցվածքը: Միայն 20%-ն է միլիարդների ժառանգություն ստացել ծնողներից կամ հարազատներից:

2. Ամերիկյան միլիոնատերերի մոտավորապես 50%-ը իրենց անձնական օգտագործման համար ավտոմեքենա են գնում 25 000 դոլարից պակաս արժեքով: Ունևորների 20%-ը ընդհանրապես չի հասկանում՝ ինչպես կարելի է երթևեկել ավտոմեքենայով։ Չէ՞ որ դա թանկ հաճույք է։ Իսկ նույն ամերիկյան միլիոնատերերի 1/3-ը ձեռք են բերում օգտագործված մեքենաներ։

3. Արևմուտքում կարծում են, որ ամենալավ խորհրդատուն և օգնականը մեծահարուստների համար կարող են լինել միայն հոգեվերլուծաբանները:

4. Հարուստ մարդիկ սովորոբար խուսափում են մեծ տուն ունենալ։ Նրանք կարծում են, որ մեծ տուն պահելու համար պետք է ամեն ամիս հսկայական գումարներ ծախսեն՝ կոմունալ ծախսերի, գույքահարկի, տնային աշխատողների վրա։ Իսկ դա նրանց սրտով չէ և բացի այդ՝ հատկապես եվրոպական երկրներում համարվում է քաղքենիություն։

5. Միլիոնատերերի 35%-ը մշտապես քրտնաջան աշխատում են։ Նրանք աշխատում են շաբաթական 45-55 ժամ (սովորական աշխատողների միջն աշխատաժամանակը 40 ժամ է)։

6. Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ ապահովված են դառնում այն մարդիկ, որոնց ընտանիքներում տարվում է խիստ հաշվարկ բոլոր ծախսերի գծով, անգամ մանրուքների։

7. Աշխարհի միլիոնատերերից ամենատնտեսողը շոտլանդացիներն են, իսկ ամենաշռայլը՝ ռուսները։ Ի դեպ, ռուսները 6 անգամ ավելի հաճախ են միլիոնատեր դառնում, քան ամերիկացիները:

8. Ամերիկացի միլիոնատերերը այսպիսի մի սկզբունք ունեն՝ երբեք չնախանձել իրենց ծանոթ մյուս հարուստներին և առավելևս՝ չթշնամանալ նրանց հետ։ Հակառակը՝ պետք է մտերմանալ և ինչու ոչ՝ որոշ բաներ նրանցից սովորել։

9. Հարուստ մարդկանցից շատերը խորհուրդ են տալիս իզուր ժամանակ չանցկացնել համալսարաններում: Նրանք վստահ են, որ դա ժամանակի կորուստ է. միևնույն է` այնտեղ չեն սովորեցնի՝ ինչպես հարստանալ։ Այսօր կան մեծ թվով միլիոնատերեր և միլիարդատերեր, որոնք բարձրագույն կրթությունը կիսատ են թողել կամ ընդհանրապես չեն ստացել։

10. Չինացի միլիոնատերերի մեծ մասը խիստ զբաղվածության պատճառով ժամանակ չի ունենում փնտրել իր երկրորդ կեսին։ Դրա համար էլ որոշ հնարամիտներ հատուկ ծառայություն են առաջարկում։ Նրանք կազմակերպում են ծովային ճամփորդություններ՝ իրենց հետ վերցնելով 50 գրավիչ, խելացի և հարուստ աղջիկների (որոնիցից յուրաքանչյուրը, որպես կանոն, նվազագույնը 20 մլն դոլարի կարողություն ունի)։ Ճամփորդության ընթացքում չինացի գործարարները ժամանակ են ունենում ծանոթանալ և շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Իհարկե, լուրջ նպատակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել