Կորոնավիրուսով վարակակիրների թիվն այսօր ավելացել 180-ով։ Սա իսկապես աննախադեպ թիվ է մեր երկրի համար։ Նիկոլը եթեր է մտել և ժողովրդին խնդրում-հորդորում է լուրջ վերաբերվել վիրուսին, պահել համապատասխան կանոնները՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար։ Ճիշտ է ասում Նիկոլը, բայց ասում է շատ ուշացած և չի ասում, որ վիրուսի տարածումը դարձել է անվերահսկելի, որովհետև ժամանակին վիրուսի տարածման դեմ քայլեր չի ձեռնարկել, ժամանակին անլրջացրել է վիրուսի վտանգավորությունը՝ հայտարարելով, որ դա վտանգավոր վիրուս չէ, որ արաղով կախտահանի և պինցետով կհանի վիրուսը, որ ՍԴ 7 անդամներին փոխելու համար իրականացվող քարոզարշավը պետք է շարունակվի, որ, որ․․․ Հանցավոր անգործության հետևանքները հենց այսպիսին են լինում, և իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվության վիրուսի տարածման դեմ ժամանակին ցուցաբերած անգործության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել