«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, որ մինչեւ մայիսի 7-ը պայմանագրային զինծառայողներից պետք է հետ գանձվեին կորոնավիրուսի համար ստացված գումարները:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք:

Մինչդեռ փաստացի պայմանագրային զինծառայողն ունի գրանցված աշխատանք: Սակայն, սա դեռ ամենը չէ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նույն խայտառակ պատմությունն է նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանությունում, որտեղ եւս աշխատակիցները ստացել են կառավարությունից աջակցություն, իսկ հաշված օրեր անց՝ պարտադրել հետ վերադարձնել գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել