News.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։

Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար դիմեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

Ինչպե՞ս է անցել վիրահատությունը, ինչպե՞ս է պարոն Քոչարյանի ինքնազգացողությունը։

Վիրահատությունը, բարեբախտաբար, լավ է անցել, և հիմա նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին վեց ամսվա ընթացքում սա արդեն իր երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ, և կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել