Operativ.am-ը գրում է.

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ Նյու Յորքում երեք երեխա մահացել է հազվագյուտ սինդրոմից, որը, ըստ ամենայնի, կապված է նոր տիպի կորոնավիրուսի հետ, հաղորդում է Reuters-ը։

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Կուոմոն նշել է, որ նրան ավելի ու ավելի է անհանգստացնում տոքսիկ շոկի եւ Կավասակի հիվանդության ախտանշաններով սինդրոմը, որի դեպքում, նրա խոսքով, դիտվում է անոթների բորբոքում եւ սրտի պոտենցիալ մահացու վնասվածք։

Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգապետերը նաեւ մատնանշել են պանդեմիայի բացասական ազդեցության աճը բնակիչների հոգեկան առողջության վրա, ինչը դարձել է նահանգապետերի քննարկման հերթական գործոնը սահմանափակումները մեղմելու շրջանում բնակչության առողջության վրա գործազրկության ազդեցությունը գնահատելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել