Դուք գիտե՞ք, թե ինչու են Հայաստանում մանկապղծության երևույթները միշտ նվազագույն դրսևորումներ ունեցել: Պատասխանը ակնհայտ է` մեր ազգային մտածելակերպի համաձայն պեդոֆիլները մարդ չեն և արժանի են ոչ միայն պարզապես հանրային քննադատության, այլ իրականում միշտ ստացել են խստագույն արձագանք հասարակության կողմից: Հենց հասարակության չափազանց կոշտ արձագանքից վախն է եղել և մնում ամենաազդեցիկ էֆֆեկտիվ գործիքը այդ սարսափելի երևույթի դեմ պայքարում: Երեխային բռնաբարող պեդոֆիլն արժանի է ամենախիստ և դաժան պատժի, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ (թեպետ դրանց դժվար է մարդ անվանել), ովքեր մանկապղծության դեմ պայքարի հովանու ներքո փորձում են տարածել երեխաների մեջ սեռական այլասեռությունը: Եթե ավելի խորը մտածեք, ապա հենց այդ մարդիկ և կազմակերպություններն են, որոնք հիմքեր են ստեղծում այլասեռվածության համար, որն էլ իր հերթին տարբեր տեսակի սեռական բռնության դրսևորումներ է առաջացնում:
Ես խորապես համոզված եմ, որ մանկապիղծների հանդեպ պայքարը պետք է հիմնվի դաժան և առանց վերապահումների պատժի գաղափարի շուրջ։ Օրինակ, շուտով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կներկայացնեն օրինագիծ, որով կառաջարկվի կտրուկ խստացնել մանկապղծության հանցանքի պատիժը, առաջիններից մեկը պետք է լինի մանկապիղծների քիմիական ստերջացումը:

Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հնարավորինս խստացվեն օրենքները մանկապիղծների մասով:

Հ.Գ.

Իմ օպպոնենտները հաճախ ասում են, որ նույնիսկ մանկապիղծներն իրավունքներ ունեն: Ես կտրականապես համաձայն չեմ, նա, ով բռնաբարում է երեխային, մեխանիկորեն հրաժարվում է բոլոր մարդու իրավունքներից և պետք է խստորեն պատժվի մարդկային և պետական օրենքների շրջանակներում: Այդ տականքների ոտքերի տակի հողը պետք է վառվի մինչև իրենց կյանքի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել