Հայտնի մարդկանց լուսանկարներում ֆոտոշոփի հետքրը սովորաբար քննադատության առիթ են դառնում, սակայն Արդ Գելինկի դեպքում դա այդպես չէ։ Նա կոլաժների մի շարք է ստեղծել, որը նվիրված է հայտնի մարդկանց։ Նրա աշխատանքներում Ջենիֆեր Լոպեսը, Բրեդ Փիթը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ջուլիա Ռոբերտսը, Դեմի Մուրը, Հյու Գրանտը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր «հավերժացված» են իրենք իրենց հետ՝ մանուկ հասակում, երիտասարդ ժամանակ կամ կարիերայի սկզբում։

Հեղինակը ստեղծել է սեփական ոճը, իսկ ֆոտոշոփի գործիքների հմուտ օգտագործումը թույլ է տվել համադրել տարբեր լուսանկարներ։ Արդի աշխատանքն արդեն բազմաթիվ մարդկանց ուշադրություն է գրավել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել