ՊԵԿ նախագահն իր մասնագիտական պարտքն է համարել ներկայացնել վարչապետի կողմից երեկ ԱԺ-ում բյուջեի կատարողականի զեկույցում ՀՀ պետական բյուջեի 505 մլրդ դրամ հարկային եկամուտների ծագումնաբանությունը՝ փաստացի կրկնելով այն, ինչ ասաց վարչապետը:
Խնդիրն առավելապես թվերի մեջ չէ, այլ դրանց մեկնաբանության:

Օրինակ՝ մի դրվագ, որին երևի թե արժե անդրադառնալ հարցով: Վարչապետն ասաց, որ կարևոր արձանագրում է, որ հարկային եկամուտներն ավելացել են ոչ թե փոքր և միջին բիզնեսից, այլ խոշոր հարկատուների միջոցով (հատուկ չեմ նշում՝ ինչ որակումով վարչապետը հիշատակեց փոքր ու միջին բիզնեսը):

Հիմա հարցը. իսկ չի՞ կարող պատահել, որ խոշորների հարկային եկամուտներն ավելի շատ են, քան փոքրերինը, քանի որ խոշորների շրջանառությունն է ավելացել՝ ի տարբերություն փոքրերի. խոշորներն ավելի են խոշորացել, փոքրերն ընթացել են հակառակ ուղղությամբ:

Պետական որոշ պաշտոնյաների մասնագիտական անհերքելի ունակությունները մեկնաբանությունները բացատրելուն կարելի է ուղղել նույն վիճակագրությունը կրկնելու փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել