Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում նշվող Մայրերի օրվա կապակցությամբ մորը՝ Մարիա Դոլորեսին, նոր Mercedes է նվիրել, գրում է Daily Mail-ը։

«Յուվենտուսի» աստղը չափազանց մտերիմ է 65-ամյա մոր հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել ֆուտբոլիստի կարիերայի վրա։

Չորս երեխաների մայրը Instagram-ում մեծ հպարտությամբ ցուցադրել է ստացած նվերը։

«Շնորհակալություն իմ երեխաներին այսօր ստացածս նվերների համար։ Երջանիկ օր եմ մաղթում բոլոր մայրերին»,- Instagram-ում գրել է Մարիա Դոլորեսը։

Ռոնալդուն իր հերթին սոցցանցերում տոնի կապակցությամբ շնորհավորել է մորը և ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին։

«Շնորհավորում եմ իմ երկու սիրելի կանանց Մայրերի օրվա առթիվ»,- գրել է ֆուտբոլիստը։

Պորտուգալիայում Մայրերի տոնը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը։

Cristiano Ronaldo has treated his mum, Maria Dolores, to a new Mercedes for Mothers DayThe Juventus star is close with his mum, who has been a big influence on his careerThe Portuguese star wished Maria and his partner, Georgina Rodriguez, a happy Mothers Day

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել