Իշխանական, պրոիշխանական շրջանակների բթությունը մաքսիմալիզացվում ա՝ ըստ վերջիններիս Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը պատասխանատու են մի բանի համար, որ Նիկոլն ա արել, իսկ կարո՞ղ ա ՀՀ ԱԺ գրոհելու, դատարանները շրջափակելու, էն մաքսայինի աշխատողին գործից հանելու, քննիչին իր բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցելու ցուցում տալու ու մյուս հանցագործությունների համար էլ ուրիշները պատասխանատվության ենթարկվեն, ի դեպ՝ Մինասյանի երեկվա հայտարարության մասին նախկինում Վանեցյանը ևս խոսել էր, հուսամ՝ Նիկոլը դեղերն էն աստիճանի չի անտեսել՝ կարծում է՝ մարդիկ իրենք իրենց վերաբերյալ հաղորդում են տալիս։

Ինքնախոստովանական ցուցմունքից չտարբերվող ֆեյսբուքի էջը թողած՝ քրեական գործերի կարուձևով են զբաղված, բա որ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման պես հիմա էլ պարզվի, օրինակ՝ Արցախի շուրջ բանակցելիս ա փսփսալով թաքուն հետաքրքվում՝ «Արթու՞ր, Միքայելը համաձայնվե՞ց»։

Հ.Գ. Մի հատ գժական լայվ արա, թե բա «մարդասպա՜ն»,«թալանչի՜»,«նախկիննե՜ր», անունն էլ դիր «մեծ բացահայտումների մոդելավորում» ՝ էսօր կաս, վաղը՝ չէ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել