Գիտե՞ք ինչու է ադրբեջանի քարոզչական մեքենան Լավրովի հայտարարությունից հետո շատ ակտիվորեն շրջանառում հնարավոր ռազմական գործողությունների սկիզբը։

Ասեմ. Իրականում իրենք սատարում եմ Հայաստանի ներկայիս իշխանությունը, փորձելով ամեն կերպ մեզ համոզել, որ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվում փուլային տարբերակի։ Մինչդեռ բանակցությունները բավականին արագ առաջ են ընթանում։ Ադրբեջանը, զգալով, որ Հայաստանում հասունանում է գործող իշխանության գահավիժում հենց Արցախի հարցի հետ կապված, փորձում է համոզել մեր հասարակությունը հակառակի մեջ, այդպիսով փրկել բանակցությունների ներկայիս իրավիճակը։ Ինչ խոսք ադրբեջանին Հայաստանի այսօրվա իշխանությունը ամեն ինչով ձեռք է տալի. Էլ փուլային են բանակցում, էլ Ռուսաստանի հետ կապերն են փչացնում, էլ ամբողջ աշխարհով խայտառակ են լինում, էլ ԱԱԾ-ի նախքին տնօրենին մեղադրում են այլ պետության գործակալ լինելու մեջ, էլ Արցախի ազատագրական պատերազմի հերոսներին են դատում։ Աշխարհի որևէ հատուկ ծառայություն, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, նման կործանման Հայաստանը չէր կարողանա տանել, իսկ մեր իշխանությունը շարունակում է "զարմացնել" բոլորին։

Փաստը մեկն է, վերջին երկու տարին Հայաստանում իրականում գրվում է արդի ձեռնարկ՝ ինչպես կազմաքանդել և ոչնչացնել պետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել