Analitik.am-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 2-ին, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր  հրապարակել՝նշելով, որ «Ստի վերջը» խորագրով շարք է սկսում:

Տեսանյութում  երևում էր, որ Մինասյանի ձեռքին կարմիր թել է կապված: Հաշվի առնելով  մեր ընթերցողների հետաքրքրվածությունը՝ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը մեկնաբանությամբ հարց ուղղեց  Մինասյանին.

«Պարոն Մինասյան, կոնտեքստից դուրս հարց կարելի՞ է. ի՞նչ կարմիր թել է Ձեր ձեռքին»:

Պարզվեց, որ մկրտության խաչի թել է: «Անի ջան, տղայիս մկրտության խաչի թելն է»,- պատասխանում գրել էր Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել