Հարգելի՛ տիկին Anna Hakobyan,

Համացանցից տեղեկացա, որ փնտրում եք կամավորներ, ովքեր երկարաժամկետ կաշխատեն ձեզ համար: Վերջիններս պետք է կարդան և պատասխանեն ձեր անձնական էջին հասցեագրված քաղաքացիների նամակներին:

Հարկ եմ համարում նշել, երբ գրում եք, որ պետք է կարդան և պատասխանեն, ինձ մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ առանց կարդալու էլ կարո՞ղ են պատասխանել: Հարկ եմ համարում նաև նշել, որ, ինչպես կատարել եք ձեր ՖԲ-յան գրառումը, հենց այդպես էլ ձեր ընտանեկան թերթում եք բառերի կույտ օգտագործելով վարկաբեկում այլոց, ինչպես նաև կեղծ օրակարգեր ստեղծում: Ներողություն անկեղծությանս համար: Բայց, դե, ճշմարտությունը պատ է ծակում:

Այնուամենայնիվ, տիկին Հակոբյան,

Այս ու այն կողմ չընկնելու համար առաջարկում եմ, որ այդ արժանապատիվ գործը վստահեք ձեր ամուսնուն, քանզի նա ավելի շուտ բլոգեր է, քան երկրի ղեկավար: Համոզված եմ, որ ձեր ամուսինը դեմ չի լինի պատասխանել ձեզ հասցեագրված նամակներին: Այդպես դուք կկանխեք հետևյալը․ նա այլևս հանրությանը չի պատասխանի իր մամլո խոսնակի և ձեր եղբոր՝ ՀՀ ամենակարող, սիգարետի կոնտրաբանդայով զբաղվող, Օսկարի չարժանացած Հրաչյա Հակոբյանի ՖԲ-յան էջերով:

Տիկին Հակոբյան, նման աշխատանքի մարդկանց հրավիրելու փոխարեն ավելի լավ է ձեր հիմնադրամից, որտեղ, О Боги, լեզուս էլ չի պտտվում ասել՝ մի քանի միլիարդ ունեք, այ հենց այդտեղից մի քանի միլիոն տրամադրեք մեր քաղաքացիներին, ովքեր կոմունալները չեն կարողանում վճարել, վարկերի տակ ճռում են՝ քիչ չէ, մի բան էլ հացին «կակա» են ասում: Այ սրա մասին մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել