Մայիսի 4-ից կվերացվի տեղաշարժի արգելքը, կբացվեն բացօթյա սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, բայց տրանսպորտը չի գործի:

Սրա լոգիկան ո՞րն է: Ի՞նչ է, օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից մարդիկ ինչպե՞ս պետք է գնան աշխատանքի: Էդ, ո՞նց եք պատկերացնում էլի: Առավոտյան ժամը 7-ին պետք է տանից դուրս գան, մաքուր օդի քայլելով հասնեն «Լամբադայի մոստ», էդտեղ փորձեն չխճճվել, հետո Մոնումենտով իջնեն, սարալանջի ճանապարհով գլորվեն Խանջյան կամ Հերացի, իսկ այնտեղից էլ ըստ աշխատանքի վայրի հա՞: Ու վերջում էլ ոտքով ետ բարձրանան տու՞ն: Լավ, դուք այս աստիճանի տգե՞տ եք:

Ո՞նց եք պատկերացնում էլի, այսինքն՝ համաճարակի պայմաններում, մարդկանց ուղղարկում եք աշխատելու, թքած ունենալով, որ կարող են վարակվե՞լ: Սա վկայում է նրա մասին, որ պետական համակարգը բառիս բուն իմաստով ձախողված ու քայքայված է և դուք չեք կարողանում ձեզ թույլ տալ, որ ձեր գանձագողությունը՝ պարգևավճարների տեսքով, հետաձգեք, մի երկու ամիս էլ չստանաք և օգնեք մարդկանց: Դուք նախընտրում եք հետևյալը՝ դե ով մեռավ, ուրեմն մեռավ՝ օղորմի, ով էլ չէ՝ հալալ է, իմունիտետ ունի:

Դուք չեք ցանկանում հասկանալ, որ սա ջունգլի չէ, այլ՝ պետություն է:
Դուք այդպես էլ պատասխանատվություն չեք ցանկանում կրել քաղաքացու համար:

Այս ամենի համար էլ եք պատասխան տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել