Փաստորեն, հայտարարվեց, որ հոսանքազրկված ընտանիքների հարևանները և բարեկամները սրիկաներ են ու չկամեցող։ Դասակարգային պայքարից բացի՝ թշնամություն է հրահրվում նաև շենքերում, բարեկամության ներսում։

Դե իսկ կառավարությունը հնարավորություն է ստանում հայտարարելու, որ ինքը փողը տվել է, բայց վատ հարևաններն ու բարեկամները չօգնեցին իրենց չունևոր հարազատին։ Ահա և վերջ։ Ձեռքերը լվանալու լուծումը գտնվեց։ Հպարտ քաղաքացին սահուն կերպով դառնում է չուզող ու չկամեցող քաղաքացի, թե չէ վարչապետն ի՞նչ մեղավոր է։

Պետական կառավարումն այսպես արժեզրկել կարող էր միայն դատարկաբան ամբոխավարը։

Սա բոլորիս ամոթն է։ Հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդն իրավունք չուներ նման ղեկավար կարգել իր գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել