Անկեղծ ասեմ՝ Տիգրան Ավինյանի հրաժարականի լուրին ի սկզբանե չեմ հավատացել։ Բայց այդ լուրն այլ բանի մասին է, որին հավատում եմ։ Իշխանության վերնախավում լուրջ տարաձայնություններ կան, որն ակնհայտորեն երևում է անգամ պաշտոնական տեղեկատվությունից։ Պարզ ասած՝ նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում պաշտոնական միասնական տեղեկատվություն գոյություն չունի անգամ կորոնավիրուսային թեմաներով։
Մյուս կողմից՝ իշխանության կայունությունը խարսխված է բացառապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա, իսկ վարչապետի վարկանիշի բնական անկումը նրա շրջապատում հանգեցնելու է անխուսափելի հակասությունների, անգամ՝ պաշտոնանկությունների։

Եվ վերջապես՝ խիստ կոնտրաստային են Փաշինյանի ու Ավինյանի կերպարները։ Մարդկանց հոգնեցնում է Փաշինյանի էմոցիոնալ ֆոնը, ինչի համատեքստում հանդես է գալիս Ավինյանի ավելի ռացիոնալ ու պրագմատիկ կերպարը։ Այս կոնտրաստը նույնպես կարող է հակասություններ ծնել․ իշխանության միակ «բաժնետիրոջը» կարող է դուր չգալ պոտենցիալ մրցակցի գոյությունը։ Այնպես որ աղմկոտ հրաժարականներից խուսափել չենք կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել