Փաշինյանի վերջին երկու լայվերը՝ «իրավունք ունեք մեզ հայհոյելու» ու «սամոսուդ», ԱԺ-ում հայհոյում են, Գավառում ինքնադաստան է (իսկ գուցե ոստիկանապետը, պարետին ականջալուր, սոցիալական հեռավորություն էր պահպանում ենթադրյալ հանցագործներից), ինչևէ։ Անցյալ շաբաթ՝ Ջոնի Բռջոնին ու Արտուշ պապը, հիմա փողոցային խորհրդարանը, կոմունալ վճարումները չկատարողների ակցիաներն ու երկրում արտակարգ դրության ժամանակ կրիմինալ իրավիճակի գլուխբարձրացումն է շղարշում Արցախի շուրջ ծավալվողն ու այսպես շուրջ երկու տարի, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ Մամեդյարովն արդեն ուղղակիորեն հայտարարում է՝ Ադրբեջանն իրավունք ունի ամեն եղանակով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, իսկ «մերոնք» լուռ են, ի՜նչ Արցախ, եթե, օրինակ, Մարուքյանն ու Սիմոնյանն իրար են հայհոյում։

Սրա մասին էի հենց խոսում, երբ զգուշացնում էի՝ Նիկոլի խնդիրն է կազմաքանդել ու բարոյալքել ներհայաստանյան իրավիճակը, հնարավորինս սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ, Հայաստանը բանակցություններում դարձնել, որքան հնարավոր է, ապակառուցողական ու անհասկանալի աշխարհի համար, բանակցությունների փակուղի մտցնելու մեջ էլ պատճառ դարձնել նախկինների ժամանակ մշտապես կոնստրուկտիվ հայկական կողմին, որպիսի պարագայում էլ Ալիևը կստանա լեգիտիմ պատերազմի հնարավորություն։

Լավրովն էլ, «մերոնց» դիմելով, թե հողերը պետք է վերադարձվեն, միաժամանակ դիմում է Ադրբեջանին, որտեղ «հողերը պետք է վերադարձվեն» հայտարարությունն ընկալվում է «կարո՞ղ եք՝ վերցրեք հողերը», մի խոսքով՝ կուժին ասում են, կուլան է լսում, մինչդեռ մենք քայլիշխանությանն են անիմաստ խելքի բերել փորձում։

Ու ո՞վ պիտի պատերազմ հաղթի, պետություն պահի՝ «անբարոյականի զավակնե՞րը», թե՞ «քաղաքական տրյապկաները»։ Մեզ գերագույն գլխավոր հրամանատար, պինդ գործիչներ են պետք, ոչ թե անբարո ու անողնաշար գործիքներ։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել