Մեր կառավարության «առանձնահատկությունը»

Տեսեք՝ էսօր Նիկոլ Փաշինյանը սառը հաշվարկ էր անում, որի առանցքում ոչ թե քաղաքացին է, այլ իշխանությունը պահելու խնդիրը։ Երևի մտածում է, որ 4000-5000 հոսանքազրկված ընտանիքները սոցիալական բունտ անել չեն կարող։ Սա է մտածողության բանաձևը, ոչ թե այն, որ 4000-5000 ընտանիք՝ իրենց երեխաներով, անլույս են մնացել։ Բայց ինձ ավելի խորքային խնդիր է անհանգստացնում, ու դա այն է, որ մեր կառավարությունը չունի ռազմավարական մտածողություն ու միշտ առնվազն մեկ ամիս հետ է ընկնում։ Երբ մարտի 11-ին աշխարհում պանդեմիա էր հայտարարվում, Նիկոլի օրակարգն «Այո»-ն էր։ Հիմա էլ ասում է՝ մեկ ամիս առաջ չգիտեի, որ արտակարգ դրությունը երկարաձգելու եմ, ու դրա համար էլ կոմունալը թողնվում է տներում փակված ժողովրդի վզին։

Այ, սա է մեր կառավարության «առանձնահատկությունը»՝ մեկ ամիս հետ ընկնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել