Operativ.am-ը գրում է.

Մեր բացթողումն է եղել, որ մեկուսացված քաղաքացուն թույլատրել ենք մասնակցել հուղարկավորության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դրանից հետո այդ պրակտիկան դադարեցվել է։

Հիշեցնենք, որ Նորաշենում ՌԴ–ից վերադարձած քաղաքացին մասնակցել էր հուղարկավորության, սոցիալական հեռավորությունը չէր պահպանվել, ինչի արդյունքում Նորաշենում ելումուտը ժամանակավորապես փակվել էր։

«Մեկուսացման 14 օրը լրանալուց հետո արտերկրից ժամանած մեր քաղաքացիների 10–15 տոկոսի մոտ լինում են դրական դեպքեր»,– ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր 27 մեկուսացման վայրերում կա ոստիկանություն, 5–10 հոգանոց բժշկական անձնակազմ, հյուրանոցների մեծ մասը գտնվում են Ծաղկաձորում, մոտ տասը՝ Երևանում, և ավելի քիչ՝ Գյումրիում, Վանաձորում ու Տավուշի մարզում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել