Նիկոլին առընթեր պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում-շահարկում է արել հոկտեմբերի 27-ին մասով, վերջում էլ` թե բա մեզ հունից մի հանեք: Դասալիք , փաստաթղթերի կեղծման համար դատված Արմանը տեռորիստ Նաիրի Հունանյանի հետ իր հանդիպումը ծառայեցնում է քաղաքական էժանագին հայտարարություններ անելու համար` անարգելով հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Տխրահռչակ Արմանը ամենաստոր քայլերով և կաշվից դուրս գալով` իր ծառայություններն է մատուցում Նիկոլին` վարչապետի պաշտոնը ապագայում զբաղեցնելու երազանքով, որի մասին Նիկոլը , իհարկե չի կարող չիմանալ: Պատահական չէ, որ Արմանը 《հեղափոխության》վերմակը հա քաշում է գլխին` մոռանալով հայտնի դրոշների մասին Նիկոլի հայտարարությունները: Նիկոլն էլ , ժամանակին լինելով փորձառու ծառայություններ մատուցող, լավ է հասկանում այդպիսի ծառայությունների արժեքն ու նպատակը և օգտվում է Արմանի էժանագին ծառայություններից` վստահ լինելով , որ իրեն անհրաժեշտ պահին Արմանին կգցի այնտեղ, որտեղ նա բավականին երկար ժամանակ կունենա զրուցելու տեռորիստ Նաիրիի հետ: Ի դեպ ` Նիկոլը դեռ պետք է ապացուցի, որ օտարերկրյա ագենտները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն:
Թե չէ դուք հուն ունեք?, որ հունից էլ դուրս գաք ու ինչ որ մի բան էլ անեք: Ձեր հուն չի` բուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել