Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջում տեղադրվել է ռուսական Комерсант թերթին տված պատասխանը։ Կայքում տեղադրված պատասխանում կան հետևյալ նախադասությունը․ «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

Որոշ փոքր վերապահումներով ողջունում են այս նախադասությունը։

ԲԱՅՑ մի՞թե կրկին գործ ունենք ինչ-որ զավեշտալի թարգմանչական սխալի հետ։ Խնդիրն այն է, որ այս նախադասությունը բացակայում է ռուսական թերթի տեքստում։ Իսկ առանց այդ նախադասության ողջ հերքումը դառնում է անիմաստ տեքստ։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դիմում եմ ԱԳՆ խոսնակին, որպեսզի վերջինս պահանջի վերը նշված նախադասության ներառումը ընդանուր տեքստի մեջ, այլապես դուք մեզ կրկին ապացուցելու եք, որ մենք գործ ունենք վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ, իսկ իրականում քրեածին երևույթի հետ, այն է՝ հայ ժողովրդին ասվում է մեկ բան, իսկ դրսում՝ լրիվ այլ բան։ Կսպասեմ պարզաբանմանը։

Հ.Գ. «Կոմերսանտ»-ում տեղ գտած հոդվածը և ԱԳՆ կայքում տեղադրած նյութը՝ քոմենթներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել