News.am-ը գրում է․

Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարեւանից, որից հետո իրեն լավ չի զգացել եւ մի քանի օր չի գնացել աշխատանքի, այնուհետեւ տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։

«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների եւ մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Այն 10 մարդիկ, որոնք սերտ են շփում ունեցել , նրանց թեստավորել են, որոնցից 4-ի պատասխանն արդեն եկել է. բացասական է, սպասում ենք 6-ի պատասխանին։ Մենք ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ եւ առանձնացրել ենք 100 աշխատակցի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել