Նոր որոշմամբ մարզային անցակետերը հանվել են: Փորձը ցույց տվեց, որ անցակետերի առկայությունը կրում էր հոգեբանական բնույթ, այսինքն՝ մարդիկ գիտեին, որ կան անցակետեր, որ իրենք տեղաշարժման թերթիկ պետք է ունենան, որ կարող է իրենց տուգանեն, և հիմնականում դուրս չէին գալիս տնից: Իհարկե, քիչ թե շատ տեղեկացված անձինք հասկանում էին, որ կարող էին տեղաշարժման թերթիկում լրացնել որևէ պատճառ, օրինակ՝ «խնամքի կարիք ունեցող անձին օգնություն» և գնալ, ուր ցանկանան: Պարզ էր, որ ոստիկանությունը չէր գնալու՝ ստուգեր, թե իրականում ուր և ինչի համար էր գնում մարդը: Բայց սա աշխատող տարբերակ էր, և շատ-շատերն անհարկի տնից դուրս չէին գալիս: Այսօր վերացվեցին անցակետերը, երբ վիրուսի տարածվելու տեմպերը չեն նվազել, շատերը մտածելու են, որ արդեն կարելի է դուրս գալ, հետևաբար և ստեղծվելու է անվերահսկելի իրավիճակ` անվերահսկելի հետևանքներով: Պետք էր պահպանել անցակետերը այնպես, ինչպես կային, միևնույն է, տեղաշարժման խիստ կարիք ունեցող քաղաքացիները հիմնականում դուրս էին գալու տանից, իսկ չունեցողները` ոչ: Հիմա շատերն են դուրս գալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել