Չինաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն օրեցօր նվազում է: Ներկա պահին հիվանդանոցներում են գտնվում ավելի քիչ, քան 1000 պացիենտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներին:

Հաղորդվում է, որ վարակվածների 93,2%-ն ապաքինվել է, 5,59%-ը մահացել է:

Համաձայն վերջին տվյալների՝ Չինաստանի ցամաքային հատվաում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 82 798-ի, նրանցից 77 207-ը կամ 93,2%-ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: 

Համաճարակի սկզբից մինչ օրս Չինաստանի ամբողջ տարածքում՝ բացի Հուբեյ նահանգից, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 670 դեպք, որոնցից 120-ը՝ մահվան ելքով: Վարակի հետևանքով մահացությունը կազմել է 0,81%:

Հուբեյ նահանգում, որը հանդիսանում է համաճարակի էպիկենտրոնը, գրանցվել է վարակման 68 128 դեպք, մահացել է 4512 մարդ, մահացությունը կազմել է 6,62%:

Ընդ որում, Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 7,68%: Ընդհանուր առմամբ Չինաստանում համաճարակի հետևանքով մահացել է 4632 մարդ, մահացությունը կազմել է 5,59%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել