Երկու տարի է արդեն, բայց այս իշխանությունը և հիասթափվածները Սերժ Սարգսյան ասելով են մնացել:

Երևի Սերժն ա մեղավոր, որ Ղարաբաղյան հարցում անցած տարի այս օրը ասում էիք, որ հայեցակարգ չունեք, իսկ երեկ պարզվեց, որ լավ էլ բանակցում եք պարտվողական դիրքերից՝ փուլային տարբերակով:

Երևի Սերժն ա մեղավոր, երբ ասում էիք, որ Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, բայց այսօր սահմանին գազի գնի թանկացման միակ պատճառը քաղաքական ենթատեքստ ունի՝ ձեր անպատասխանատու և ապիկար վերաբերմունքի պատճառով:

Երևի Սերժն ա մեղավոր, որ դուք Կորոնավիրուսը բուժելը պինցետով ու հոնի օղիով էիք պատկերացնում և արդյունքում վտանգեցիք հազարավոր հայերի կյանքն ու առողջությունը:

Երևի Սերժն ա մեղավոր, որ Ռուբեն Ռուբինյանը ՌԴ 2-րդ կամ 3-րդ դեմքին (ինչպես կցանկանաք)՝ Լավրովին, ստախոս է անվանում և մտածում, որ դա մեր պետությունը մարսելու է:

Երևի Սերժն ա մեղավոր, որ ձեր անձնական պաշտպանության տակ ոչ թե Առաքելական եկեղեցին է, այլ՝ տրանսգենդերնեը:

Երևի Սերժն ա մեղավոր, որ բյուջեն թալանում եք, պետական գանձագողությամբ եք զբաղված, իսկ հասարակ քաղաքացին հացին կակայա ասում:

Երևի Սերժն ա մեղավոր, որ ձեր վարչապետը հարբում է, հետո լայվ մտնում ու իրեն դնում Ջեկի Չանի տեղը ու սպառնում սամասուդով, մինչդեռ ինքը՝ խուժան կարատեիստ է:

Երևի Սերժը մեղավոր է, որ ողջ է:
Դուք Հերոսի հարգել ու սիրել չգիտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել