Նոր փողոց էի դուրս եկել:

Բնականոն եռուզեռ է, մարդիկ առաջվա պես փողոցում ազատ ման են գալիս առանց դիմակի, առանց ձեռնոցի, բայց մի տեսակ անհանգիստ, տարօրինակ մթնոլորտ է տիրում, անհասկանալի ու խորթ, տագնապ կա մի տեսակ ու զգուշավորություն, խորթ ու վախվորած հայացքներ:

Ոստիկան չտեսա, կարծես վերացել են, փոխարենը մեքենաների մեծ հոսք կա, ու վարում են շատ արագ ու կատաղած, քիչ էր մնում՝ վրաերթի ենթարկվեի, այն էլ՝ հետիոտնի համար նախատեսված անցումում:
Մի պահ մտքովս անցավ «կապած շանը բաց թողնելու» ասացվածքը, հիմա էդ վիճակն ա լինելու երկար մեկուսացումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել