Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում եզրույթներ է կիրառում, որ ինձ՝ որպես այդ ոլորտից լավատեղյակի համար անհասկանալի են:

Երեկ ասում էր՝ Սերժի մնացորդներից ազատելու է պետական համակարգը: Ո՞նց իմանանք՝ որն է սրա սահմանումը: Արդյո՞ք նկատի ունի այն անձանց, որոնց Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում լինելու ժամանակ բարձրաստիճան պետական ծառայության պաշտոններում է նշանակել: Օրինակ՝ Դավիթ Տոնոյանը մինչև նախարար նշանակվելը ՊՆ փոխնախարար է դարձել նախագահ Սարգսյանի հրամանագրով: Կամ ներկա նախարարներից շատերը, բացառությամբ «քայլարարների», նախքան ներկա պաշտոնում լինելը փոխնախարար են նշանակվել նախկին վարչապետի, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի և նրան նախորդած վարչապետների կողմից, որոնց էլ նախագահ Սարգսյանն էր նշանակել վարչապետի պաշտոնում:

Սպասում եմ կառավարության հրաժարականին:

Հա, Նիկոլի լայվը սրտի մոտ եմ ընդունել, դե, մտածում եմ՝ «հավայի» չի խոսում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել