Եթե ոչ թե Արցախում, այլ Լոռիում, Շիրակում կամ Սյունիքում նախագահ ընտրեին, ապա հնարավոր է, որ պատկերը նույնը լիներ։

Ինչո՞ւ։

Որովհետև հիմա ոչ թե 2018, այլ 2020 թվականն է։ Դա ընդամենը չեղած հեղափոխության պարտությունն էր։ Եթե 2018-ին սին կարգախոսներին հավատացողներ կային, ապա հիմա չկան։ Դա իրավիճակի ֆիքսացիան է։

Հեղափոխությունը ղեկավար փոխել չէ, սերնդափոխություն չէ, կոռուպցիայի դեմ պայքար չէ, պոպուլիզմ չէ, ասֆալտին պառկեցնել չէ։ Դա պետականաշինության գործընթաց է նոր փուլից։

Եթե Հայաստանում հնի ու նորի միջև գաղափարական պայքար լիներ, ապա այդ պայքարը կշարունակվեր Արցախում, և արդյունքն, անկասկած, այլ կլիներ։

«Հեղափոխությունը տանենք Արցախ» կարգախոսը չաշխատեց, որովհետև պարզ չէր, թե ի՞նչն եք տանում, ինչո՞ւ եք տանում, տանում եք, որ ի՞նչ անեք․․․

Եթե այդ հարցերի պատասխանը Հայաստանում չկա, ինչո՞ւ պետք է Արցախում հայաստանյան երկու տարվա փորձից հետո նույն գետը մտնեին, առավել ևս, որ դա գետ չէ, այլ սովորական ճահիճ է։

Կարճ ասած՝ «նաղդը նիսյայից լավ է» սկզբունքն է աշխատել։

Հ․Գ․ Մանվել Սարգսյանն այն եզակիներից է, ով Արցախում փորձում էր «հեղափոխությանը» գաղափարական երանգ տալ։ Բայց դա եզակի դեպքերից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել