Operativ.am-ը գրում է.

Թաիլանդի ամբողջ տարածքում ալկոհոլի վաճառքը ժամանակավորապես արգելված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թագավորությունում կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնին։

Այսօրվա դրությամբ Թաիլանդի 77 նահանգներում արգելել են ալկոհոլային ընպելիքների վաճառքը, ինչպես նաեւ որոշել են փակել դրա վաճառքով զբաղվող բոլոր խանութները։ Միջոցառումները ձեռնարկվել են այն կապակցությամբ, որ թագավորությունը չեղարկել է Սոնգքրանի՝ նոր տարվա տոնակատարությունը։ Իշխանությունները վստահ են, որ միեւնույն էայդ տոնին մարդիկ կհավաքվեն տներում եւ կօգտագործեն ալկոհոլ, իսկ դա կհանգեցնի կորոնավիրուսով վարակվելու հավանականության աճին։

Նախատեսվում է ապրիլի 15-ին չեղարկել արգելքը Ռայոնք, Ռանոնգ, Քրաբի եւ Բունգկան նահանգներում, ապրիլի 16-ին՝ Սաքոն Նաքխոնում, Յալայում, փիչիթում, Այութխայայում, Չիանգրայում եւ Մայե Խոնգ Սոնում, ապրիլի 17-ին՝ Ամնաթ Չարոյենում, Ութրադիթում, Քալասինում, Յասոթխոնում, Սուրաթկխանիում եւ Քխոն Քայենում, ապրիլի 18-ին՝ Փխեթչաբունու եւ Նաքխոնրաթչասիմայում, ապրիլի 19-ին՝ Նանում, Չաչոենգսաոյում, Նաքխոնայոքում, Պաթումթխանիոյւմ, Թրաթում, Ռաթչաբուրիում, Սոնգխլայում եւ Սաթունում։ Ապրիլի 20-ին ալկոհոլի վաճառքի արգելքը կչեղարկվի Սամութսաքխոնում, Քամփխայենգ Փխեթում, Չիանգմայում, Նոնգ Բուալումփխուում, Փխրայեում, Չայափխումում, Սամութրաքանում, Անգթխոնգում, Լամփանգում, Սուքխոթայում, Ութայթխանիում, Նոնթաուրիում, Թաքում, Թխայոյում, Նարաթխիվաթում, Նոնգ Քխայում, Նաքխոնսավանում, Սինգբուրիում, Մախասարաքխամում եւ Բանգկոկում, իսկ ապրիլի 22-ին՝ Փաթանիում։

Մնացած նահանգներում սահմանափակումը կգործի մինչեւ ապրիլի 30-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել