Բարձրաստիճան պաշտոնյաների միայն մարտ ամսվա պարգևավճարները կորոնավիրուսի պայքարի դեմ ուղղելը բավարար չէ։ Պարգևավճարի ինստիտուտն՝ այսօրվա ձևով, համակարգային կոռուպցիայի դրսևորում է, որովհետև յուրաքանչյուր ամիս նախարարն իր աշխատավարձը գերազանցող պարգևատրում է ստանում։ Պետք է վերջ տալ այս ցինիզմին ու հեղաոփոխության թիմի "բուրժուացման" գործընթացին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր նախարարների ստացած 750 հազար դրամը քիչ է, ապա թող նրանց աշխատավարձը բարձրացնի ոչ թե փակ հրամանով, այլ՝ ԱԺ կողմից համապատասխան օենքում փոփոխություն կատարելով։ Այդ դեպքում բարձրացումը կլինի բանական՝ թեև ցինիզմ է ժանտախտի ժամանակ այդ մասին մտածելը։
Իսկ պարգևատրումը պետք է վերացվի, որովհետև այն դարձել է այս իշխանության տարբեր սեգմենտներին միավորող միակ "գաղափարական" մերանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել