«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ, հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել, քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»:

Մինչ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում փորձում էր շտկել Միլլերին ուղղված իր նամակից առաջացող ռիսկերը` «Գազպրոմի» հետ հետագա երկխոսության ակնկալվող մեկնարկային դրությունը բերելով առավել պերմենանտ, ոչ իրավիճակային լուծումների դաշտ, Փաշինյանը շարունակում է, երևի չվախենամ պնդել, ի սկզբանե ձախողված իներցիան` դիսկուրսը տանելով «այսրոպեական» նախադրյալների ու պահանջների ուղղությամբ:

Եթե սա փորձ է երկու ճակատով պայքարի, ապա արդյունքները, չի բացառվում, լինեն վատի ու վատագույնի միջև:

Իսկ ահա Պուտինի հետ զրույցի բառակազմը` «ես ակնկալում եմ», «հանրության կողմից չի ընկալվում այսպիսի որոշում կայացնելը», առնվազն հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության հետ արժե համեմատել: Կարող է պատահել՝ մեզ մոտ զրույցը շատ հաջող «տեղայնացվել» է Փաշինյանի լայվային զրուցակիցների համար:

Տառապանքը փորձ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել