Ես վերջապես հասկացել եմ))) Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի։
Բայց թույլ տվեք իմ կողմից երկու հատը նշեմ։
Վարչապետը նշեց, որ պարգևավճարների թիվը եղել է մոտ 1 միլիարդ դրամ, այնինչ իրական թիվը մոտ 21 միլիարդ դրամ էր։
Մնացածի մասին արդեն դուք մտածեք։ Ուզում եք հավատալ իրեն՝ հավատացեք։
Հաջորդը. Վրաստանի մասին խոսելիս նա ակնարկեց, որ այնտեղ տեղի ունեցածն աշխարհաքաղաքական իրողությունների արդյունք էր, և հենց դրա պատճառով Վրաստանը ԱՄՆ-ից ստացավ շատ մեծ գումարներ։ Այս պնդման հետ ես լիովին համաձայն եմ։ Բայց այ մնացածը փափուկ ասած սուտ էր։ Բացատրեմ. Վրաստանի իշխանությունները շատ արագ ստացան գումարները, քանզի ամբողջությամբ և շատ սրընթաց իրականացրեցին իրենց դեմ դրված խնդիրն, այն է՝ Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր տեսակի հարաբերությունների մաքսիմալ սառեցումը և ապականումը։
Իսկ մեր իշխանություններին այդ նույն օգնությունը դեռ չի հասնում, քանզի մերոնք խոսք տվածը կամ իրենցից ակնկալվածը դեռ չեն անում։ Չեն անում, որովհետև չեն կարողանում։ Հազար անգամ ասել եմ, այս իշխանությունը բերվել է երկու նպատակով՝ ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության հետ կապերը և լուծել Արցախի հարցը ի վնաս Հայաստանի և Արցախի։ Խնդիրն այն է, որ գալով իշխանության այս մարդիկ հասկացան, որ դա անելը գրեթե անհնարին է և մնացել են առանց այդքան սպասված օգնության։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում շատ լավ տեղեկացված են այս իշխանության գալու թե՜ ձևից և թե՜ բերողներից։ Արդյունքում ներկայիս իշխանությունը իրականում չի վայելում աշխարհում եղանակ ստեղծող երկրներից որևէ մեկի աջակցությունը, ինչն անխոս բերելու է իրենց քաղաքական վախճանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել