Operativ.am-ը գրում է.

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 584-ի, մեկ օրում վարակման 63 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում ավելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել էր Covid-19 կորոնավիրուսով վարակման 521 դեպքի մասին: Նշվում է, որ նոր հիվանդներին տեղափոխել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ: Նրանցից 14-ի վիճակը ծանր է գնահատվում, 21-ի վիճակը՝ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ ըստ Worldometers կայքի անընդհատ թարմացվող վերջին տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում էր երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։ Իսկ Ադրբեջանը հաջորդում է մեր երկրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել