Մհեր Գրիգորյանի` Հանրային հեռուստատեսության եթերում տված հարցազրույցի ժամանակ, փոխվարչապետի շուրթերով հնչեցին բոլոր այն մարտահրավերներն ու ռիսկերը` կապված Միլլերին ուղղված նամակի հետ, որոնց մասին շատ բարձրաձայնվեց ոլորտի մասնագետների կողմից նամակի հանրայնացումից հետո:

Դրանց թվում, փոխվարչապետը նշեց գնագոյացման երկու եղանակների (ֆիքսված ու բանաձևային) առավելություններն ու մարտահրավերները` փաստացի հաստատելով, որ ֆիքսվածը մեզ ավելի ձեռնտու է, որ բանաձևային գնագոյացումն այս պահին կարող է իջեցնել գազի սակագինը, սակայն նավթի համախարհային շուկայում գների հանկարծակի բարձրացման հետ, կտրուկ կբարձրանա նաև սակագինը Հայաստանի համար, ինչը մեզ ձեռնտու չէ:

Ըստ էության, Մհեր Գրիգորյանը սրբագրեց Միլլերին ուղղված իր նամակի ողջ բովանդակությունը։ Իսկ ահա նամակի գոյության իմաստը փորձեց պայմանավորել այն հավանականությամբ, որ նավթի շուկայում ներկայումս առկա ճգնաժամն առնվազն տևական ժամանակ կպահպանվի: Не факт, պարոն փոխվարչապետ, թույլ «պատճառաբանություն» է:

Նույն թեմայի ներքո հարցազրույցի այլ բաղադրիչներից առնվազն մի քանի մեսիջի տպավորություն ստեղծվեց.

•«Գազպրոմ Արմենիան» ունի գազի սակագին թանկացնելու լեգիտիմ պահանջ: Փոխվաչապետը դա ձևակերպեց` որպես «ադեկվատ» պահանջ

• Գազի գինը կթանկանա, բայց դա պետք չէ «դրամատիզացնել»

• Կառավարությունն ունի գործիքակազմ գազի սակագնի թանկացումը կոմպենսացնելու, արյդունավետ վերաբաշխելու համար

• Նշվեց 11 % թանկացման հավանականության մասին` որպես «վատագույն սցենար»: Չի բացառվում` իրականության մեջ կունենաք մեկ-երկու տոկոս պակաս թանկացում:
Սովորական քաղաքական տեխնոլոգիա!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել