Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աուդիտն իրականացրել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA): Աուդիտի արդյունքում EASA-ն հետ է կանչել բոլոր TCO (Total Cost of Ownership, Սեփականության ընդհանուր արժեքը) արտոնագրերը, որոնք տրվել են հայկական ավիափոխադրողներին: Դա նշանակում է, որ «ոչ թե մի քանի հայկական ավիաընկերություններ» են զրկվել իրավունքներից, այլ բառացիորեն ոչ մի հայկական ավիաընկերություն, որը գոյություն ունի կամ ստեղծման փուլում է, չի կարող չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի դեռ կոմիտեն չի կարողանա անցնել այս բարդ աուդիտը:
Սա իմ կարծիքը չէ, Քաղաքացիական ավիացիայի կոմերցիոն ոլորտի մասնագետ, «Join Armenia»-ի հիմնադիր Արման Ամիրխանյան մասնագիտական եզրակացությունն է, որին ես վստահում եմ՝ թեկուզև այն պատճառով, որ դրանում բացակայում է քաղաքական բաղադրիչը կամ սուբյեկտիվ գործոնը։ Սա նշանակում է, որ աուդիտը չի անցել հենց կոմիտեն, այլ խոսքով՝ ոչ թե կոմիտեն է լիցենզիայից զրկվել, այլ կոմիտեն է զրկվել լիցենզիա տալու իրավասությունից՝ առնվազն եվրոպական ուղղությամբ։
Իհարկե, որևէ բանից ողբերգություն սարքել պետք չէ, սական ակնհայտորեն՝ Տաթևիկ Ռևազյանն ու նրա թիմը "զաչոտը" չեն ստացել ու "լիկվիդ" են ընկել, այլ խոսքով՝ ձախողել են բարեփոխումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել