Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ.ասեմ ավելին`ԱԺ-ում այս հարցի շուրջ բանավեճի ժամանակ ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ ազգային ավիաուղևորափոխադրողը շատ կարևոր դեր է խաղալու հնարավոր ֆորս մաժորների ժամանակ։
Դե հիմա գնանք ու բացատրենք ՀՀ քաղաքացիներին, ովքեր մնացել են ուրիշ երկրների օդանավակայաններում, որ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»:
Իմիջիայլոց, ի՞նչ կա Պետական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից: Փորձում եմ մասնագետներից պարզել, ոչ ոք նորմալ պատասխան չի տալիս, այդ իսկ պատճառով հենց այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկելու, որ հասկանանք իրողությունը և առհասարակ`ինչ է կատարվում։

Image may contain: textImage may contain: sky

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել