Որքան հասկացա, կորոնավիրուսային էս թրենդի մեջ բոլորը սկսել են փնտրել Երևանի քաղաքապետին:
Ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա կամ բանակի քեֆը, այլ որ միլիոնուկեսանոց մայրաքաղաքի գլուխը պարզապես չի կարա անհայտ կորած համարվի կամ «վդրուգ» դառնա անորսալի Ջոն:

Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթև «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:

Էն, որ մենք մեր հանճարեղ մարդկանց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի, ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել՝ ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը:

Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ:

Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է:

Հետգրություն. հուսով եմ, որ էս գրությանս տակ չեմ տեսնի իշխանական ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին` նույն ռեպերտուարով ու նույն բառամթերքով: Էդ ձեր ֆեյքա-քֆուրային կանտորան կարանտինի մեջ չէ՞. մի հատ հեսա պարետից ճշտեմ:

Իսկ ասածս մտահոգություն է, ասածս ահազանգ է, ու ինչքան էլ հիմա քսի տված ֆեյք դրուժիննիկներով ու «սեքընդ հենդ» բառամթերքով էջիս տակ բուն դնեք, դրանից ձեր տիեզերական իդիոտիզմը չի նվազելու:
Մի մոռացեք այդ երեք հանճարեղ մարդկանց. նրանք մեր խիղճն են, մեր պատմությունն ու մեր հիշողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել