Հայտնիների հարաբերությունները, ցավոք, շատ հազվադեպ են երկար տևում։ Պատճառը երևի համաշխարհային փառքն է կամ էլ արտասահմանյան այցերը, սակայն հայտնի զույգերը շատ հազվադեպ են դիմանում ժամանակի փորձություններին։ Այդ իսկ պատճառով շատ հետաքրքիր է հետևել այն զույգերին, որոնք միասին են մնացել, չնայած որ նրանց միությանը ոչ ոք չէր հավատում։

Ջասթին և Հեյլի Բիբերներ

Դժվար թե շատ մարդիկ լուրջ մտածեին, որ նրանք երկար ժամանակ միասին են լինելու, սակայն հիմա ոչ թե միայն միասին են, այլ նաև ամուսնացած։ Ջասթինը նոր-նոր էր բաժանվել Սելենայից, բայց նրան արդեն նկատել էին Հեյլիի հետ զբոսնելիս։ Պարբերաբար շշուկներ են տարածվում, որ նրանք բաժանման շեմին են, սակայն ինչպես երևում է նրանց ինստագրամյան էջերից, նրանք երջանիկ են։

Կամիլա Կաբելո և Շոն Մենդես

Երկար տարիներ նրանք ուղղակի ընկերներ էին, իսկ հետո անսպասելիորեն սկսեցին հանդիպել։ Բոլորը կարծում էին, որ այն երկար չի տևի, իսկ նրանք շուտով մեկ տարի է՝ հանդիպում են։

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Հիմա նրանք իսկական երջանիկ զույգ են, սակայն ոչ միշտ է այդպես եղել։ Նրանց հարաբերությունների սկզբնական փուլում բոլորը բաժանում էին կանխատեսում. Քիմը նոր էր բաժանվել իր նախկին ամուսնուց, և թվում էր, որ նրանք շուտով կբաժանվեն։ Իսկ նրանք արդեն 8 տարի է՝ միասին են և մեծացնում են իրենց 4 երեխաներին։

Մալբեկ և Սյուզաննա

Նրանք ամուսնացել են չորրորդ ժամադրությունից հետո։ Նրանք անընդհատ բաժանվում և միանում էին, անգամ պատրաստվում էին պաշտոնապես բաժանվել ու միաժամանակ նաև երգ էին ձայնագրում միասին։ Իսկ հիմա նրանք դաստիարակում են իրենց դստերը։

Մայլի Սայրուս և Կոդի Սիմփսոն

Նրանք երկար ժամանակ ընկերներ էին, իսկ երբ սկսեցին հանդիպել, տպավորություն ստեղծվեց, որ Մայլին ուղղակի փորձում է մոռանալ Լիամ Հեմսվորթին։ Եվ ոչ ոք չէր հավատում, որ Մայլին և Կոդին այսքան երկար ժամանակ միասին կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել