Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։

Ստորև ներկայացնում ենք տրվող օգնության հետ կապված մանրամասները։

✔ Նախագահ Թրամփի կողմից ստորագրված 2,2 տրիլիոն աջակցության ակտով նախատեսվում է $1200 տրամադրել այն չափահասներին, ում եկամուտը տարեկան $75,000-ից քիչ է, գումարած ևս $500 յուրաքանչյուր երեխայի համար։ Որոշ ամերիկացիների, ում տարեկան եկամուտը $75,000-ից ավելի է, ևս կարող են ստանալ գումար ստորև նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Ամերիկացիների մեծ մասը գումարը կստանա ուղիղ դեպոզիտի միջոցով արդեն իսկ ապրիլին։ Փոստով ուղարկված վճարագրերի համար հնարավոր է` ավելի շատ ժամանակ պահանջվի։

 Անհատները, ում տարեկան եկամուտը առանց նվազեցումների $75,000 է, կստանան $1200-ի վճարագիր։ Տարեկան մինչև $99,000 եկամուտ ունեցողների համար վճարագրի գումարը կկրճատվի՝ $75000-անցնող յուրաքանչյուր $100-ի համար կկրճատվի 5$։

 Ամուսնական զույգերը կստանան $2400-ի վճարագիր այն պարագայում, երբ նրանց տարեկան եկամուտն առանց նվազեցումների $150,000-ից պակաս է։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն այն ամուսնացած զույգերին, որոնց եկամուտը չի գերազանցում $198,000-ը։ Ամուսնացած զույգերը նաև կստանան լրացուցիչ $500 մինչ 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար։

 Այն մարդիկ, որոնք փաստաթղթում իրենց ներկայացրել են որպես «տան գլուխ» (հիմնականում միայնակ ծնողները երեխաների հետ) կստանան $1200 վճարագիր, եթե իրենց տարեկան առանց նվազեցումների եկամուտը չի գերազանցում $112,500-ը։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն մինչ $136,500-ի պարագայում։ Կտրամադրվի նաև լրացուցիչ $500 մինչև 17 տարեկան երեխաների համար։

Փոքր բիզնես

✔ Փոքր բիզնեսի համար նախատեսված են արտակարգ դրամաշնորհներ և ներելի վարկային ծրագիր, որոնք կտրվեն այն ընկերություններին, որոնք ունեն 500 կամ ավելի քիչ աշխատողներ։

✔ Արտակարգ դրամաշնորհներ․ օրինագիծը կտրամադրի $10 միլիարդ մինչև $10,000 արժեքով դրամաշնորհի համար, որպեսզի արտակարգ դրամական միջոցներ տրամադրվեն փոքր բիզնեսին՝ ծածկելու անմիջական գործառական ծախսերը։

✔ Ներելի վարկային ծրագիր․ այս ծրագրով փոքր բիզնեսի կառավարման (SBA, պետական գործակալություն) համար կհատկացվի $350 միլիարդ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար մինչև $10 միլիոն վարկեր տրամադրելու համար: Այդ վարկի ցանկացած մասը, որն օգտագործվում էր աշխատողների աշխատավարձերը վճարելու, աշխատողներին գրանցված պահելու կամ վարձավճարները, հիպոտեկային վարկերը և գոյություն ունեցող պարտքերը մարելու համար, կներվեն այն պայմանով, որ աշխատողները մինչև հունիսի վերջ պահպանեն իրենց աշխատանքը։

 Եվս $17 միլիարդ է տրամադրվել SBA վարկեր վերցրած փոքր բիզնեսների համար, որպեսզի վեց ամիս շարունակ մարվեն փոքր բիզնեսների այդ վարկերը։

Մեծ բիզնես

 Վարկեր և այլ գումարներ մեծ կորպորացիաների համար։ Այս ընկերությունները ստիպված կլինեն ետ մարել տրամադրված գումարները կառավարությանը և ենթակա են հանրային հրապարակման և այլ պահանջների:

 Ավիաընկերություններ. մոտ $58 միլիարդ է հատկացված օգնելու ավիաընկերություններին աշխատանքը շարունակելու համար: Տրամադրվող գումարի մի մասը մի կողմ է դրվել՝ ժամավճարով և ամսական ֆիքսված աշխատավարձով աշխատողներին վճարելու համար։

✔ Արժեթղթերի ետգնման արգելք։ Ցանկացած ընկերության, որը ծրագրի շրջանակում վարկեր է ստանում, արգելվում է իրականացնել արժեթղթերի ետգնում տրամադրված վարկի ամբողջ ընթացքում գումարած ևս մեկ տարի։

 Հաշվետվության ներկայացման պահանջներ. բոլոր վարկերը, դրանց պայմանները և կառավարության կողմից տրամադրված ցանկացած ներդրում կամ այլ օգնություն պետք է հրապարակվեն:

✔ Թրամփի համար ոչ մի օգուտ. նախագահին, փոխնախագահին, կառավարության անդամներին և Կոնգրեսի անդամներին արգելվում է օգտվել կորպորացիաների համար նախատեսված գումարներից: Դա տարածվում է նաև «ամուսնու, երեխայի, փեսայի կամ հարսի» վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել