Միացյալ Թագավորությունում ուսանող չինացի մի դեռահաս առաջինն է, որ վերադարձրել է կորոնավիրուսը նրա առաջին բռնկման վայր՝ Ուհան: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ուսանող Չժոուն Նյու-Յորք նահանգից ժամանել է Ուհան  Դուբայով և Պեկինով, իսկ Պեկինի օդանավակայանում նա կորոնավիրուսի առկայության թեստ է անցել: Դեռահասը հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել, բայց թեստի արդյունքը դրական է եղել:

Չժոուին տեղափոխել են Ուհանի հիվանդանոց: Պարբերականը նշում է, որ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Պեկինում կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իտալիայից ժամանած մարդկանց մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել