Factor.am-ը գրում է․

Ուզում եմ, որ յուրաքանչյուր ամերիկացի պատրաստ լինի այն ծանր օրերին, որոնք առջևում են։ Մեզ շատ ծանր երկու շաբաթ է սպասում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ հաղորդում է CNN-ը։

«Մահացու վիրուսի հետ պատերազմի մեջ ենք, և մեզնից պահանջվում է ամբողջական միջոցներ կիրառել։ Մեր հավաքական ուժն ու նվիրվածությունը չափազանց կարևոր է։ Մեզնից յուրաքանչյուրն ուժ ունի մեր ընտրությունների ու գործողությունների արդյունքում պահպանելու ամերիկացիների կյանքերը և փրկելու մեզանից ամենախոցելիներին։ Հուսով եմ՝ ինչպես փորձագետներն ու մեզանից շատերն են կանխատեսում, թունելի վերջում լույս կտեսնենք։ Բայց առաջիկա երկու շաբաթը շատ ցավոտ, շատ-շատ ցավոտ է լինելու»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել