Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի 20-ամյա բնակիչն ութ անգամ կարանտինային ռեժիմը խախտելու հետևանքով հայտնվել է բանտում և դատապարտվել երկու ամիս ատազրկման, գրում է Voix du Nord ամսագիրը։

Երիտասարդը ձերբակալվել է երեքշաբթի երեկոյան և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Բուլոն սյուր Մեր քաղաքի դատարանն իրավախախտին երկու ամիս ազատազրկման  է դատապարտել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆրանսիական կառավարության սահմանած տեղաշարժի սահմանափակումներն ութ անգամ խախտելու համար։

Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար կարանտինային խիստ ռեժիմ են սահմանել մարտի 17-ից սկսած։ Մարդիկ փողոց կարող են դուրս գալ միայն գրավոր վկայակագրով, որում պետք է նշված լինի պատճառը, թե ինչու է քաղաքացին համավարակի ընթացքում լքել բնակարանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել