Այսօր կորոնավիրուսով դրական ախտորոշված քաղաքացիներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին թոքաբորբով հիվանդներից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ բոլորիս կոչ անել, որ բոլորս լուրջ վերաբերվենք այս խնդիրներին, մանավանդ որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Աշխարհում այս պահին հիվանդների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է, որ մեկ միլիոնի սահմանը հատելու ենք: Մահերի թիվը հասնում է 38,7 հազար, բուժվածները 177 հազար են: Տեսնում ենք, որ բուժվածների եւ հիվանդների թվի մեջ շատ մեծ անհամապատասխանություն կա, ինչը նշանակում է, որ իրավիճակը շատ ռիսկային է, եւ մենք պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել