Անկեղծ ասած՝ ուշադիր հետևում էի, թե գերմանացիները՝ որպես կազմակերպված ազգի համբավ ունեցող ժողովուրդ, ինչպե՞ս են դիմակայելու կորոնավիրուսին։

Որքան հասկացա, նրանք աշխատում են սեփական և չինացիներից որոշակիորեն տարբեր մարտավարությամբ, որը ենթադրում է լայնածավալ թեստավորմամբ հիվանդության արագ ախտորոշում և մինչև դրա բարդացումը լիարժեք վերահսկում ու բուժում։

Ընդ որում, դատելով վարակակիրների քանակի համեմատ մահացության թվի շատ ցածր տվյալից՝ Գերմանիան այս հարցում գրանցում է լուրջ հաջողություններ։

#օրինակելի_երկրները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել