Ճապոնիայում կարծում են, որ մոտակա 50 տարիների ընթացքում երկրի բնակչությունը 30 միլիոնով կրճատվելու է։ Սրա հետ կապված՝ հիմա երկրում մեծ տարածում է ստանում սեփական հուղարկավորության կազմակերպումը։ Պրագմատիկ ճապոնացիները ցանկանում են նախօրոք պատրաստվել իրենց հուղարկավորությանը։ Ապագա հուղարկավորությունները կազմակերպվում են հատուկ բյուրոների միջոցով, որոնք սեմինարներ են կազմակերպում այս թեմայով։ Մարդիկ ինքնուրույն ընտրում են իրենց հուղարկավորման վայրը, դագաղը, պատվիրում են լուսանկար և անգամ սեփական հուղարկավորության նկարահանումն են կազմակերպում։

Նորիյակի Իվասիման դիրքավորվել է դագաղում։
Ջյունկող Նակագուրան աղոթում է գերեզմանատանը, որտեղ բյուրեղներից քանդակված են Բուդդայի շուրջ 2000 արձանիկներ։
Մարդիկ զբոսնում են Տոկիոյի կենտրոնում գտնվող բազմահարկ գերեզմանատանը՝ իրենց կենդանի բարեկամին հուղարկավորելուց հետո։

Աշխատակիցները ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր ժամանակակից սարքերի միջոցով գտնել ցանկացած շիրիմ։
Գերեզմանատուն Տոկիոի կենտրոնում։ Բուդդայի արձանիկները քանդակված են բյուրեղներից։
Սեմինարից հետո աղջիկն իր համար դագաղ է ընտրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել