Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեստ հանձնեն։

Հարց 1․ ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդներն այդ թեստը հանձնեն, թե՞ ով գնաց-գնաց, ով՝ դեռ ոչ, միայն իրենք պիտի հանձնե՞ն։

Հարց 2․ Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի հստակեցրել՝ որտեղ եւ ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ո՞ւր է պաշտոնական հաղորդագրությունը։

Հարց 3․ ի՞նչ կարգով են այդ թեստը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ եւ որտեղ։

Հարց 4․ Ո՞ւմ կողմից է տրամադրվելու թեստի հանձնման մասին փաստաթուղթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել