Azatutyun.am-ը գրում է․

Լեռնային Ղարաղաբի Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը պատասխանել է «Ազատության» հարցերին։

«Ազատություն»․ - Հայաստանում, Ֆեյսբուքի հայկական հատվածում հատկապես վերջին օրերին շատ է քննարկվում, թե արդյոք անհրաժեշտ չէ հետաձգել ընտրությունները։ Դուք ի՞նչ եք մտածում այդ կապակցությամբ։

Ղուլյան․ - Ոչ ոք Արցախում չի բացառում, որ մենք կարող ենք ունենալ այդպիսի իրավիճակ, և կարծում եմ, եթե դա լինի շատ «դուռը թակող», և ակնհայտ լինի, որ մենք ունենք արդեն վարակվածներ, ունենք շատ ավելի ծանր վիճակ, վստահ եմ, որ անպայման իշխանությունը ընդունելու է համապատասխան որոշում։ Ես կարծում եմ, որ մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել նախընտրական այս իրավիճակում, և եթե հնարավորություն լինի, կարողանանք քաղաքական գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին, իհարկե շատ լավ կլինի։ Բայց նորից եմ ուզում կրկնել՝ որևէ մեկը ո՛չ իշխանությունից, ո՛չ, կարծում եմ, քաղաքական ուժերից, շահագրգռված չէ, որ բացահայտ վտանգի պայմաններում շարունակել նախընտրական քարոզչությունը։

«Ազատություն»․ - Այս հարցի շուրջ քննարկումներ եղե՞լ են։

Ղուլյան․ - Իհարկե քննարկումներ եղել են։ Ամեն օր կարծես թե տարբեր ֆորմատներում լինում են։ Մենք քաղաքական ուժերով, ամեն մեկս մեր նախընտրական շտաբերում նույնպես քննարկումներ ունենում ենք։ Երեկ էլ Հանրապետության նախագահի մոտ պառլամենտի մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եղել են։ Կարծում եմ, այդ քննարկումները կշարունակվեն։ Նույնիսկ այսօր, ինչքան ես գիտեմ, ունենք էլի այդպիսի շարունակություն։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել