Մոտենում են Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները։ Այս ընտրությունները հերթական չեն, այլ վճռորոշ Արցախի ապագայի համար։ Հենց դրանից ելնելով է, որ Արցախի մեր հայրենակիցները պետք է կատարեն ճիշտ և ամբողջությամբ գիտակցված որոշում։

Այսօր մամուլում հայտնվեց նախագահի թեկնածուներից մեկի հանդեպ Ռուսաստանի Դաշնության կողմից 5 տարի ժամկետով ՌԴ այցելելու արգելքը ապացուցող փաստաթուղթը։ Հատկանշական է, որ արգելքը դրվել է Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառով։ Կարծում եմ, որ այս պահից սկսած Արցախում չպետք է լինի գեթ մեկ գիտակից քաղաքացի, ով իր ձայնը կտա Մասիս Մայիլյանին՝ գիտակցելով, որ այս թեկնածուն արդեն իսկ պարտվել է միջազգային քաղաքական հարթակում։ Չի կարող Արցախի նախագահ լինել մի մարդ, ում մուտքը ՌԴ արգելված է։

Ըստ իս՝ իրական քաղաքական պայքարը այսուհետ լինելու է Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև։ Ըստ իս՝ երկուսն էլ արժանի թեկնածուներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել